Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂՀ ԱԳՆ. Ցավալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար

ԼՂՀ ԱԳՆ. Ցավալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար
12.03.2019 | 15:30

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը` ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հայտարարությանը: Նա հավելել է, որ բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:
«Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- նշել է ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ